Ռուս զբոսաշրջիկները չեն կապվել Կոլոմբոյում Ռուսաստանի դեսպանատան հետ այն բանից հետո, երբ վայրի փիղը հարձակվել է նրանց մեքենայի վրա, ՏԱՍՍ-ին հայտնել է Կոլոմբոյում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսանդր Իվինը։
«Մենք դեռ ոչ մի բողոք չենք ստացել նրանցից, նրանք ոչ մի բողոք չեն ներկայացրել»,- ասել է դիվանագետը։
«Մենք հետաքննում ենք միջադեպի հանգամանքները և պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, եթե պահանջվի»,- նշել է Իվինը։
Ավելի վաղ, ռուսական Telegram-ի ալիքներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Շրի Լանկայում վայրի փիղը հարձակվել է մեքենայի վրա, որով շրջում էին երկու ռուս կանայք։ Միջադեպը տեղի է ունեցել մայրուղու վրա, որն անցնում է Յալա ազգային պարկի տարածքով։
Փիղը կնճիթով սեղմել է վարորդի դռան ապակին, որը ճաքել է ու ընկել ուղեւորների վրա։ Կանայք հեռացել են դեպքի վայրից։





























