Միացյալ Նահանգների կենտրոնական մասով անցած փոթորիկը կհանգեցնի եղանակային դժնի պայմանների բռնկմանը, որը կսկսվի շաբաթ գիշերը հարթավայրերում և կիրակի կընդգրկի Հարավի և Միջին Արևմուտքի մեծ մասը, հայտնում է ABC News-ը:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 75 միլիոն ամերիկացի կհայտնվի վտանգի գոտում մինչև շաբաթվա վերջ: Փոթորկի համակարգը հանգեցնում է տարբեր վտանգավոր եղանակային պայմանների, ներառյալ սաստիկ ամպրոպները և ձմեռային պոռթկուն քամիները հյուսիսային կողմում: Հիմնական վտանգներն են խոշոր չափի կարկուտը, քամու կործանարար պոռթկումները, ինչպես նաև առանձին կարճատև տորնադոները:
Շաբաթ երեկոյան անսպասելի հեղեղման նախազգուշացում է տրվել հարավային Լուիզիանա նահանգի Բատոն Ռուժի մոտակայքում, որոշ շրջաններում արդեն գրանցվել են 3,5-ից 4,5 մատնաչափ տեղումներ:
Շաբաթ գիշերվանից մինչև կիրակի գիշերվա ժամը 1-ը շարունակվել է տորնադոյի մոլեգնումը Օկլահոմայի մեծ մասում:
Կիրակի սպասվում է, որ փոթորիկը կտեղափոխվի Միջին Արևմուտք և Հարավ: Ուժեղ ամպրոպներ և տորնադոներ են հնարավոր Հարավի և Միջին Արևմուտքի զգալի տարածքներում:
Եղանակային այս լուրջ սպառնալիքը, ամենայն հավանականությամբ, կուղեկցվի մի քանի ցիկլոնային փոթորիկներով, որոնք վաղը կանցնեն վերը նշված վտանգավոր գոտու տարբեր հատվածներով, իսկ որոշ շրջաններում կշարունակվեն մինչև կիրակի երեկո, քանի որ փոթորկի համակարգը շարունակում է շարժվել դեպի արևելք:




























