Իրանը և Ճապոնիան մտադիր են բանակցությունների փուլ անցկացնել մարդու իրավունքների և զինաթափման շուրջ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է Tasnim-ը։

Ղարիբաբադին կիրակի օրը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ Թեհրանում հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ։

Նա ասել է, որ կողմերը քննարկել են Իրանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների վիճակը, առաջիկա խորհրդակցությունները և Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների չեղարկման հետ կապված վերջին զարգացումները։

Ղարիբաբադին նշել է, որ Իրանը և Ճապոնիան շուտով երկխոսության նոր փուլ կանցկացնեն մարդու իրավունքների և զինաթափման վերաբերյալ երկկողմ խորհրդակցությունների շուրջ։