Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Անանևը մահացել է երեկ հոկեյ խաղալիս, ՏԱՍՍ-ին են հայտնել շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նրա վիճակը վատացել է երեկ Սպորտի պալատում կայացած հոկեյի քաղաքի առաջնության խաղի 19-րդ րոպեին հենց սառույցի վրա։ Այդ պահն ամրագրված է Արխանգելսկի շրջանի հոկեյի ֆեդերացիայի ուղիղ հեռարձակման մեջ:

«Վլադիմիր Անանևը իսկապես մահացել է երեկ՝ հոկեյ խաղալիս», - ՏԱՍՍ-ին են հայտնել տարածաշրջանի վարչակազմից:

Նա վատացել է հանդիպման 19-րդ րոպեին։ «Վլադիմիր Անանևը պառկած է սառույցի վրա,  մրցակիցների հետ բախումներ չեն եղել: Ինչ-որ սարսափելի բան տեղի ունեցավ, անհարմար լռություն է տիրում տրիբունաներում, երկու թիմն էլ շտապօգնություն են կանչել նրա համար», - հայտնել է հեռարձակվող խաղի մեկնաբանը, որից հետո Անանևին պատգարակով դուրս են տարել: Այդ պահից հանդիպումը դադարեցվել է։

Մահվան պատճառը դեռևս չի նշվում. դա կորոշի փորձաքննությունը։