Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ ավագանու անդամի թեկնածուն եւ մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Մեր տեղեկություններով ձերբակալվածները Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուն եւ աջակիցներն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանին եւ մի կնոջը ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները:




























