Ուղիղ ժամը 20-ին փակվեցին Փարաքարում եւ Գյումրիում բոլոր ընտրական տեղամասերը, որից հետո սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը:

Նշենք, որ ժամը 17:00-ի դրությամբ, Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ընտրություններին այս նույն ժամի դրությամբ քվեարկել էր ընտրողների 18,31 տոկոսը:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին, ժամը 17-ի դրությամբ մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը:

Նշենք, որ Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք:

  1. Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
  2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
  3. «Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:
  4. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
  5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:
  6. «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:
  7. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:
  8. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:
  9. «Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
  2. «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:
  3. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
  4. «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:

Գյումրիում եւ Փարաքարում ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։