Ինչքան ուզում եք ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է: Այս մասին իր էջում գրել Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գյումրեցիներ ջան, ձեր այս ակտիվ մասնակցությունը ընտրություններին ջղաձգումների մեջ է գցել բոլոր ընտրակեղծարարներին:
Համոզված եմ` ինձ մենակ չեք թողնելու, սիրելի գյումրեցիներ»։
Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը:





























