Միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում ՔՊ նախընտրական շտաբի դիմաց:

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վիճաբանել է մի քաղաքացու հետ, գոռգոռացել նրա վրա, նյարդային վարք է դրսեւորել: Պատգամավորը երիտասարդին ասել է, որ այդտեղից հեռանա եւ իր աչքին չերեւա:

Նշենք, որ այս պահին Գյումրիի ՔՊ նախընտրական շտաբում հավաքվել են ՔՊ կուսակցականները, Երեւանի փոխքաղաքապետերը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, եւ այլ պաշտոնյաներ: