Նախնական արդյունքներով՝ Փարաքարում «Միասնություն» դաշինքի, որի կազմում է նաեւ  «Ապրելու երկիր» կուսակցությունը, թեկնածու Վալոդյա Գրիգորյանը հաղթանակ է տարել ՔՊ-ի և հարակից ուժերի նկատմամբ՝ հավաքելով 58% ձայն։

«Միասնություն» դաշինք  շտաբում տոնում են Վալոդյա Գրիգորյանի հաղթանակը: Նրանք դուրս են եկել փողոց եւ վանկարկում են «հաղթանակ»:

Վալոդյա Գրիգորյանի աջակիցները նաեւ հրավառություն են կազմակերպել: Նշենք, որ այստեղ մրցակցում էին 4 ուժեր՝ ՔՊ-ն, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթացը» և «Կայունությունը»: