Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել Գյումրիի ընտրությունների առաջին արդյունքները։ Այս պահին ներկայացված են 82 ընտրատեղամասերից 4-ի արդյունքները, որոնց համաձայն առաջատարը Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան)՝ 36,49% (497 ձայն) արդյունքով։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 17,4%-ը (237)։ Երրորդ տեղը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,93% (217) արդյունքով։
Այնուհետև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան) – 10,93% (149 ձայն),
«Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան) – 7,85% (107),
«Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան) – 3,89% (53),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան) -3.89% (52),
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան) – 1,98% (27), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան) – 1,68% (23):




























