Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 01:00-ի դրությամբ հրապարակել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից միայն 10-ի արդյունքները։

Ըստ այդ տվյալների՝ առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան)՝ 35,47%-ով (1435 ձայն)։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 18,41%-ը (745 ձայն)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 16,04% (649) արդյունքով։

Այնուհետև ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝  «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան) – 9,86% (399 ձայն), «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան) – 7,49% (303), «Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան) – 5.06% (205), «Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան) – 3,46% (140), «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցություն (Արտեմ Ղարաղազարյան) – 2,76% (112), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան)  – 1,4% (57):