Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 04:25-ի դրությամբ հրապարակել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 44-ի քվեարկության արդյունքները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 36,62% (7840 ձայն) ձայներով։
Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 19,77%-ը (4233 ձայն)։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (առաջին համարը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 14,56% ձայներով (3118 ձայն)։
Ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջև ձայները բաշվել են հետևյալ կերպ․
«Իմ հզոր համայնք» կուսակցություն (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան) — 8,98% (1924 ձայն),
«Մայր Հայաստան» դաշինք (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան) – 7,16% (1534 ձայն),
«Եվրադաշինք» (առաջին համարը՝ Լևոն Բարսեղյան) – 4,84% (989 ձայն),
«Ապրելու երկիր» կուսակցություն (առաջին համարը՝ Կարեն Մալխասյան) – 3,72% (796 ձայն)
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Կարաղազարյան) – 2,39% (693 ձայն),
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Թումանյան) – 1,26% (278 ձայն)։




























