Միացյալ Նահանգները երկու շաբաթից երկրորդային մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին։ Այս մասին Սպիտակ տան մամուլի ծառայությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք [պահեստային] երկրորդային մաքսատուրքեր ունենք Իրանի համար, մենք, գուեց, կհետաձգենք դրանք մեկ-երկու շաբաթ, եւ եթե առաջընթաց չտեսնենք, ապա կմտցնենք դրանք»,- ասել է ԱՄՆ նախագահը։





























