Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են անվտանգության համապատասխան տարրերով՝ արգելապատնեշներ, լուսանդրադարձիչներ, որոնք միտված են ապահովելու անվտանգ երթևեկություն հատկապես գիշերային ժամերին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Հարգելի վարորդներ, նշված ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ, և ճանապարհը կահավորված է ըստ երթևեկության կազմակերպման ժամանակավոր պլանի։ Խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։