Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Այս մասին իր էջում գրել է Գյումրիի աագանու ընտրություններում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար:

Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:

Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»:

Նշենք, որ նախնական տվյալներով Գյումրիի ավագանիում 33 մանդատներից 14-ը բաժին է հասել ՔՊ-ին, 8 մանդատ ստացել է Վարդան Ղուկասյանը, 6 մանդատ՝ Մարտուն Գրիգորյանը, 3 մանդատ «Մայր Հայաստանը» և 2 մանդատ Ռուբեն Մխիթարյանը: