Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի բնակչուհին դանակով հարձակվել է իր երեք երեխաների վրա եւ փորձել ինքնասպան լինել։ Բոլոր տուժածների վիճակը կայուն է, տեղեկացրել է ABC հեռուստաալիքը։
Սիդնեյի հյուսիս-արեւմուտքում գտնվող տներից մեկում 47-ամյա կինը ձերբակալվել է իր երեք երեխաների վրա դանակով հարձակվելու համար։
Նշվել է, որ շտապօգնության ծառայությունները դեպքի վայր են ժամանել երկուշաբթի վաղ առավոտյան այն բանից հետո, երբ հայրը ոստիկանություն է զանգահարել։ Ժամանած սպաները հայտնաբերել են 16, 13 եւ 10 տարեկան երեխաների, ինչպես նաեւ կնոջը՝ վնասվածքներով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակն այս պահին կայուն է։
Ինչպես նշել է պարբերականը, կինը տեղափոխվել է հիվանդանոց ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ եւ կալանքի տակ է վերցվել։ Բուժում ստանալու պահին նրան մեղադրանքներ չեն ներկայացվել։
Ոստիկանությունն սկսել է հետաքննությունը, պարզվում են հանցագործության կատարման դրդապատճառները։





























