Փարիզի դատարանը Մարին լը Պենին դատապարտել է 4 տարվա ազատազրկման եւ Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցության արգելքի։
«Դատարանը որոշել է լը Պենին դատապարտել ազատազրկման չորս տարի ժամկետով, որից երկուսը՝ պայմանական, իսկ երկուսը կարող է մեղմվել։ Նա նաեւ չի կարող հինգ տարի ժամկետով ընտրվել պետական իշխանության մարմիններում»,- տեղեկացրել է դատավոր Բենեդիկտ դը Պերտյուին։
Լը Պենն այդպիսով բանտում չի հայտնվի, եւ պատժի ժամկետը կանցկացնի տանը, էլեկտրոնային շղթայով։ Նրան նաեւ պարտավորեցրել են վճարել 100 հազար եվրո տուգանք։
Journal du Dimanche-ի հետազոտության տվյալներով՝ ընտրությունների առաջին փուլում նրան պատրաստ էր ձայն տակ հարցվողների 37 տոկոսը, նա առաջատարն էր մյուս բոլոր պոտենցիալ թեկնածուների շարքում։ Լը Պենը երեք անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում։ 2012-ին նա տանուլ տվեց առաջին փուլում Ֆրանսուա Օլանդին եւ Նիկոլա Սարկոզինն։ 2017 եւ 2022թ. նա դուրս եկավ երկրորդ փուլ, բայց երկու անգամ էլ զիջեց Էմանուել Մակրոնին ձայների ոչ մեծ տարբերությամբ։ Քաղաքական գործչին մեղավոր են ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու մեջ։ Բացի այդ, մեղադրական դատավճիռ է ներկայացվել եւս ութ պատգամավորի «Ազգային միություն» կուսակցությունից, իսկ 12-ին մեղավոր են ճանաչել տեղեկությունը թաքցնելու մեջ։ Նրանց դատապարտել են իշխանության մարմիններում ընտրվելու արգելքի։
Լը Պենը հեռացել է դատարանի դահլիճից՝ չսպասելով դատավճռի ընթերցման ավարտին։





























