ԱՄՆ իշխանություններն արդեն ստացել են Իրանի՝ Օմանի միջոցով փոխանցված պատասխանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների առաջարկով։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՄ ղեկավար Աբաս Արաղչին։
«Օմանի մեր բարեկամների տեղեկացմամբ՝ նամակն արդեն հասել է հասցեատիրոջը եւ ուսումնասիրվել»,- նշել է նա IRIB հեռուստաալիքի մեկնաբանությունում։





























