Ոչ միայն Գերմանիան, այլեւ ողջ Եվրոպան լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում, որպեսզի Հայաստանը կարողանա իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Նրա խոսքով, դա կապ կստեղծի Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև և կմերձեցնի նշված տարածաշրջանները։

Նա դա կապեց Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի մոտալուտ ստորագրման հետ։

Շտայնմայերը բացատրեց, որ ներդրողների որոնումը նման նախագծեր իրականացնելու համար հեշտանում է հենց կայունության պայմաններում։