Ռուսաստանցի սահմանապահները Հայաստանում կդիմավորեն Նոր տարին լիակատար մարտական պատրաստությամբ, մարտական դիրքերում: Սակայն որոշ հաճելի շեղումներ, այդուհանդերձ, կլինեն:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Վահրամ Մանուկյանը, Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը կայցելեն հենակետեր եւ զինվորներին նվերներ կբաժանեն: Զինծառայողների ուժերով համերգներ են կազմակերպվելու: «Ամանորյա գիշերը համերգներ եւ հավաքույթ է լինելու, իհարկե առանց ալկոհոլի»,- նշեց Մանուկյանը:
Նվերներ Ձմեռ Պապից` կոնֆետներ եւ խաղալիքներ, նախատեսված են նաեւ զինծառայողների երեխաների համար: «Մենք լավ ավանդույթներ ունենք մերձակա գյուղերի բնակիչների հետ, գյուղերի ղեկավարությունը հունվարի 1-ին եւ 2-ին հյուր են գալիս եւ շնորհավորում Ամանորի կապակցությամբ»,- նշել է Մանուկյանը:



























