Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոյի NEWS.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցը:

Ինչպե՞ս  կգնահատեք  հայ-ֆրանսիական  համագործակցության  արդի  մակարդակը:

Հայաստանի հետ առկա ամուր կապերով էր պայմանավորված Ֆրանսիայի նախագահի որոշումը` Հայաստան այցելել անկախության տոնից անմիջապես հետո` բերելով իր անձնական եւ ֆրանսիացիների շնորհավորանքները, ինչպես նաեւ Երեւանում վերահաստատել Ֆրանսիայի հանձնառությունը` սատարել ձեզ հաղթահարելու խաղաղության, ժողովրդավարացման, տնտեսական բարեկեցության եւ մշակութային երկխոսության մարտահրավերները:

- 20 տարում այս հանձնառությունը նշանակալի հաջողություններ է արձանագրել.

- մշակութային համագործակցություն – որպես շարունակություն 2006-2007 թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարվա մեծ հաջողության, այն օրեցօր համալրվում է: Այդ մասին են վկայում Ֆրանկոֆոնիայի տարին, Երաժշտության տոնը եւ Պատկերապատումների փառատոնը: Շուտով ձեզ հետ միասին կտոնենք հայերեն լեզվով առաջին տպագիր գրքի 500-ամյա տարելիցը: Ահա պատմության մեջ մեր հարաբերությունների արմատների խորացման ես մի նշան: Այդ ժամանակահատվածի բազմաթիվ աշխատություններ պահպանվել են ֆրանսիական գրադարաններում,

- որակյալ մասնագետների պատրաստում - Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցով, որն այս տարի ընդունել է 1000 ուսանող: Իրավաբանության, շուկայագիտության, կառավարման եւ տուրիզմի բնագավառներում մասնագիտանալուց հետո նրանց տրվում են ֆրանսիական եւ հայակական կրկնակի դիպլոմներ:

- գործնական կյանքի համար մասնագետների պատրաստում հայ-ֆրանսիական պրոֆտեխնիկական ուսումնական կենտրոնի օգնությամբ որտեղ տեխնիկական կրթություն են ստանում աշխատանքի շուկայում պահանջարկված երիտասարդ մասնագետներ,

- գիտական համագործակցություն ֆիզիկայի, մաթեմատիկայի, երկրաբանության կամ աստղաֆիզիկայի ոլորտներում, որն ուժեղացվեց ՀՀ Կրթության նախարարության եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ 2009 թվին ստորագրված համաձայնագրով, ինչպես նաեւ երկագիտության եւ հնէաբանության որորտներում ասոցացված միջազգային լաբորատորիաներով,

- ֆրանսերենի դասավանդում- ֆրանսիական մանկապարտեզի եւ տարրական դպրոցների, ինչպես նաեւ 2011թ. մարտին մեր երկրների միջեւ ստորագրված համաձայնագրի ստորագրումից հետո երկլեզվյա ուսուցմամբ հաստատությունների զարգացման եւ ֆրանսերենի խորացված դասավանդման միջոցով,

-ինստիտուցիոնալ համագործակցություն- մասնավորապես որպես օժանդակություն 1988-ի սարսափելի երկրաշարժից հետո ստեղծված արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին Եվրամիության աջակցությամբ իրականացված բարեփոխումների շրջանակում,

-ապակենտրոնացված համագործակցություն գյուղական, զբոսաշրջության, քաղաքացիական պաշտպանության, կրթական գործակցությունների զարգացման ճյուղերում, Իլ-դը-Ֆրանս, Հռենոս-Ալպեր, Պրովանս-Ալպեր- Լազուրե ափ տարածաշրջանների, Վերին Սեն դեպարտամենտի, Փարիզ, Լիոն, Մարսել եւ այլոց ստանձնած երկարաժամկետ hանձնառությունների շնորհիվ :

Դեսպանությունն  ունի՞  հայ-ֆրանսիական  համագործակցության  2012-ի  կոնկրետ  ծրագրեր:

Սեպտեմբերին նախագահ Սարգսյանի այցը Ֆրանսիա եւ դրան հաջորդած նախագահ Սարկոզիի պետական այցը Հայաստան նոր հորիզոն բացեց մեր շատ ակտիվ համագործակցության համար:

Առանձնացվեցին աշխատանքային երեք առանցքներ.

- մշակութային եւ գիտատեխնիկական համագործակցության նոր ծրագրի ստորագրում

Նկատի ունենալով երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի իրականացրած առաջընթացով պայմանավորված նոր իրավիճակը, մասնավորապես Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության բացած հեռանկարները, մենք գործունեության նոր ուղիներ ենք բացում արդեն իսկ առկա գործակցությունների դինամիկային լավագույն պատասխանելու համար:

-Ֆրանսիայի ավելի ընդգծված մասնակցություն ընքացքի մեջ գտնվող կառույցներին ենթակառուցվածքների արդիականացման, գյուղատնտեսության եւ Երեւան քաղաքի վերակառուցման ոլորտներում: ՀՀ Էկոնոմիկայի նախարարը այցելեց Ֆրանսիա, իսկ անցնող շաբաթ Հայաստանում էր Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի տնտեսական ցարգացմանն իր մասնկացությունը կոնկրետացնելու առաքելությամբ:

- կրթական ընդգրկուն ցանցի ստեղծում: Դեկտեմբերին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի Ֆրանսիա կատարած այցը ներգրավվում է աշխատանքային սույն պլանի մեջ, որի նպատակը մանկապարտեզից մինչեւ համալսարան կրթական շղթայի ստեղծումն է, այն համալրելով այսօր պակասող օղակ ֆրանս-հայկական լիցեյով:

Ֆրանսիայի կողմից, որպես  ԵԱՀԿ  Մինսկի  խմբի  համանախագահող  երկիր,   բանակցային  գործընթացի  ներկայիս   փուլի  գնահատականը  եւ  ակնկալիքները  2012 թվից:

ԼՂՀ շուրջ խաղաղության բանակցությունների անցկացման նպատակով 1992-ին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կողմերին ներկայացավ որպես բանակցային ձեւաչափ, իսկ նրա համանախագահները, այդ թվում եւ Ֆրանսիան, կողմերից ակնակալում են համաձայնության գալ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկցբունքների շուրջ:

2012-ին Մինսկի խմբում դեսպան Ֆասիեի կհաջորդի դեսպան Ժակ Ֆորը: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ակնկալիքներին, ապա դրանք հնչել են դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում` եկել է լուծում գտնելու ժամանակը, այլընտրանք չկա: Համաձայն 2011թ. մարտին Սոչիի գագաթաժողովում արված Ալիեվ-Սարգսյան-Մեդվեդեվ համատեղ հայտարարության, կողմերը պետք է ԵԱՀԿ-ի հետ անցնեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննման վճռորոշ փուլը եւ այսպիսով պարտավորվեն հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

2012-ի  Ձեր  մաղթանքները  Հայաստանի  եւ  Ֆրանսիայի  ժողովուրդներին:

Մեր երկու ժողովուրդներին, որոնց 2012-ի մայիսի 6-ին ընտրություններ են սպասվում (Հայաստանում` խորհրդարանական, Ֆրանսիայում ` նախագահական) ցանկանում եմ որպեսզի կայացնեն ժամանակի պահանջին համապատասխան խիզախ որոշումներ եւ վստահությամբ եւ լավատեսությամբ առերեսվեն իրենց մարտահրավերների հետ:

Մաղթում եմ, որ 2012-ը թույլ տա խորացնել եւ հարստացնել արդեն իսկ բավական շատ հաջողություններ գրանցած ֆրանս-հայկական համագործակցությանը: