Առնվազն 13 մարդ դարձել է պայթյունի զոհ, որը տեղի է ունեցել ճայթռուկների արտադրության ֆաբրիկայում Հնդկաստանի արեւմտյան Հուջարաթ նահանգում։ Այս մասին տեղեկացրել են պաշտոնատար անձինք։

«Ուժեղ պայթյուն է որոտացել առավոտյան, ժամը մոտ 09.45-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 07,15-ին- ծան.՝ ՏԱՍՍ), ինչի հետեւանքով փլուզվել է պատերից մեկը»,- PTI գործակալությանն ասել է տեղի վարչության ներկայացուցիչ Միհիր Պատելը։ Նրա խոսքով՝ ձեռնարկության տարածքում փլատակների տակից հանվել են զոհերի 13 մարմինները, 4 հոգի վիրավորվել է, բայց նրանց վիճակը կայուն է։

Նախնական տեղեկության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ճայթռուկների պատրաստման ժամանակ։ Պայթյունի տեղում հրդեհ է բռնկվել։ Այն արդեն մարվել է։ Շարունակվում է փլատակների տակ հայտնված մարդկանց փրկարար գործողությունը։

Միջադեպը տեղի է ունեցել  Բանասկանտե արդյունաբերական գոտում։ Հինգ աշխատողներ զոհվել են տեղում, արտադրական շինության փլուզման ժամանակ, եւս երկու հոգի մահացել է հիվանդանոցում։