Արիստոտելի անվան համալսարանի (Հունաստան, Սալոնիկ) «Յասոն» ծրագրի շրջանակում հայտարարվում է հունարենի և հունական մշակույթի ամառային դասընթացների մասնակցության մրցույթ հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետների ուսանողների համար:

ԵՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ամառային դասընթացների մրցույթին մասնակցելու համար պահանջվում է հունարենի՝ առնվազն միջին մակարդակի իմացություն:

Դասերը սկսվելու են ս.թ. հունիսի 23-ին և ավարտվելու են ս.թ. հուլիսի 18-ին:

«Յասոն» ծրագրով փոխհատուցվելու են հետևյալ ծախսերը՝ գրանցում, ուսուցողական նյութերի տրամադրում և վիրտուալ այցելություններ հնագիտական վայրեր ու թանգարաններ:

Դասընթացներն անցկացվելու են հեռավար, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան ժամերին:

Ծրագրով հետաքրքրված անձինք հնարավորություն ունեն մինչև ս.թ. ապրիլի 15-ը ուղարկելու դիմում-հայտ [email protected] էլ-հասցեին՝ առավելագույնը 400 բառի սահմաններում հունարենով հիմնավորելով հունարենի հանդեպ հետաքրքրվածությունը։ Դիմում-հայտին անհրաժեշտ է նաև կցել ինքնակենսագրական՝ նշելով ուստարվա և մասնագիտության վերաբերյալ տեղեկություն:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ վերջնական ընտրության համար: