Կոտայքի մարզում օրեր առաջ սպանությամբ ավարտված վիճաբանության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ կալանավորվել է, 4 անձ ճանաչվել է տուժող։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Կոտայքի մարզում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որից 1-ը մահացել է:

1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով:

Վերջինս կալանավորվել է։ 1 անձ ձերբակալվել է, 4 անձ ճանաչվել է տուժող»,–նշեց նա: