Արաբական Միացյալ Էմիրություններում երկուշաբթի երեք մարդ մահապատժի է դատապարտվել նոյեմբերին երկրում սպանված իսրայելա-մոլդովացի ռաբբիի սպանության համար, հաղորդում է պետական WAM գործակալությունը։
Աբու Դաբիի դաշնային վերաքննիչ դատարանը որոշել է, որ 28-ամյա Ցվի Կոգանի սպանությունը մեղադրյալներն իրականացրել են «ահաբեկչական նպատակներով»։
ԱՄԷ-ում բնակվող Կոգանը Չաբադի՝ ամբողջ աշխարհում մասնաճյուղեր ունեցող ուղղափառ հրեական կազմակերպության ներկայացուցիչն էր: կազմարերպությունը ձգտում է կապ հաստատել անկախ և աշխարհիկ հրեաների հետ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է Կոգանի սպանությունը՝ այն որակելով որպես «հակասեմիտական ահաբեկչական
Երեք մեղադրյալներ մեղավոր են ճանաչվել Կոգանի սպանության մեջ, իսկ սպանությանն առնչվող չորրորդ մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Սակայն երկրի օրենսդրության համաձայն՝ մահապատիժները կարող են բողոքարկվել։





























