Ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «IVECO» մակնիշի բեռնատարը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջին հայտնվել է ճանապարհի բաժնարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։