Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը շարունակում է գրանցել հետցնցումներ Մյանմարի երկրաշարժից հետո՝ ընդհանուր առմամբ 267 հետցնցում։ Այս մասին վկայում է գերատեսչության թարմացված հաշվետվությունը։
Անցած գիշեր Մյանմարում 10 կիլոմետր խորությամբ 2,4-3,6 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել։ Այս ցնցումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Թաիլանդի վրա, ընդգծել են գերատեսչությունում։
Մարտի 28-ին Մյանմարում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը, ըստ Թաիլանդի օդերեւութաբանական վարչության տվյալների, կազմել է 7,9 մագնիտուդ։ Երկրաշարժի զոհերի թիվը հանրապետությունում գերազանցել է 2,7 հազարը։ Երկրաշարժից տուժել է նաեւ Թաիլանդը, ուժեղ ցնցումներ են զգացվել Բանգկոկում եւ շրջակայքում, ինչպես նաեւ թագավորության հյուսիսային, հյուսիսարեւելյան, կենտրոնական եւ հարավային շրջաններում: Բանգկոկում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, 72 մարդ անհետ կորած է համարվում, որոնք մնացել են Գլխավոր հաշվեքննիչի գրասենյակի փլուզված 30-հարկանի շենքի փլատակների տակ։





























