Գյումրեցի միայնակ ապրող 75-ամյա Կիմա տատիկին երեկ ուշ երեկոյան մեղադրանք են առաջադրել։ Ավելին, փաստաբաններին արգելել են գործի մասին խոսել։ Ռուբեն Մելիքյանն առարկել է այդ որոշման դեմ։

«Գիտեն, որ գործի մասին խոսենք, քարը քարին չի մնա։ Նյութերին չենք ծանոթացել,  բայց էն ինչ, որ իրենք նկարագրել են... Պետք է զգույշ խոսեմ, որ ինքս չհայտնվեմ մեղադրյալի կարգավիճակում։ Կիմա տատիկը հայտարարել է, որ մեղքը չի ընդունում։ Բայց այն, ինչ նկարագրված է, նույնն է, որ Սարիկը գնացել էր մի տատիկի տուն, ասում էր, փայտը վերջանա, կբերեք։ Հսկայածավալ օպերատիվ, հետախուզական քննաչական գործողություններ են կատարվել՝ փորձելու պարզել այն, ինչ մենք տեսանք տելեվիզրով, դրա նման մի բան»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ ընտրակաշառքը վերաբերում է ինչ-որ խոստման։

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել 75-ամյա տատիկի նկատմամբ վարչական հսկողություն նշանակել, որը չի պարունակում անազատության ոչ մի էլեմենտ, միայն արգելում է ինչ-որ մարդկանց հետ շփվել։

Կիմա տատիկի դատը տեղի կունենա այսօր ժամը 10:00-ին Թբիլիսյան 3/9 հասցեով։ Դատավորը Գիվի Հովհաննիսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկ այլ գրառմամբ այսօր առավոտյան Ռուբեն Մելիքյանը նշել է. «Հիշեցնեմ, որ երեկ ժամը 23:59-ի դրությամբ անգամ ըստ քննչական մարմնի՝ վերացել է Կիմա տատիկին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը, քանի որ դատարան է ներկայացվել վարչական հսկողության, այլ ոչ թե կալանքի միջնորդություն, սակայն Կիմա տատիկը ձերբակալումից ազատ չի արձակվել։ Շուտով դատական նիստը կսկսվի»: