Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արալեզ գյուղի գերեզմանների տարածքում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մարել են «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Մ․-ին։



























