Հայաստանում առաջատար կառուցապատող ընկերություններից New City Projects-ը Նորք-Մարաշում ներկայանում է նոր բարձր դասի բնակելի համալիրով։

Նորք Մարաշը դեռ խորհրդային շրջանում համարվել է լավագույն վայրը բնակվելու համար շնորհիվ մաքուր օդի, դիրքի և դեպի մյուս հատվածներ արագ հասանելիության։ Այժմ նկատվում է Նորք-Մարաշում ապրելու միտում, ինչին նպաստում է յուրօրինակ բնակելի շենքերի կառուցումը։

Շքեղություն և հարմարավետություն առաջարկող Lotus համալիրը կառուցվում է Նորք Մարաշի լավագույն հատվածում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ։ Lotus-ն առաջարկում է բարձր պահանջներին համապատասխան բնակարաններ՝ ուղղված այն գնորդներին, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու լյուքսը:

Lotus-ը մարմնավորում է ապրելակերպ, որը միաձուլում է նրբագեղությունն ու հարմարավետությունը` դարձնելով այն իդեալական բնակավայր նրանց համար ովքեր կարևորում են ինչպես էսթետիկան, այնպես էլ ֆունկցիոնալությունը: Նախագիծը կենտրոնացված է ժամանակակից, արագընթաց քաղաքային ապրելակերպն ավելի պարզ ու հաճելի դարձնելու վրա:

Lotus-ի առավելություններից է նաև Նորքի հիմնական ճանապարհին միացող և չծանրաբեռնված փողոցը, որն անմիջապես տանում է համալիր, ճանապարհ նաև դեպի Գարեգին Հովսեփյան և Սարալանջի փողոց, ինչը կհեշտացնի բնակիչների տեղաշարժը դեպի քաղաքի տարբեր անկյուններ։

Բացի անշարժ գույքից, զարգանում է նաև ճանապարհաշինությունը։ Կառուցվել է նոր ճանապարհ, որը միացնում է Կենտրոնն ու Նորք-Մարաշը։

Բնակիչների բազմազան և հագեցած առօրյան երաշխավորելու նպատակով համալիրում նախատեսվում են ընդարձակ կանաչ գոտիներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, մարզասրահ, սրճարան և շուրջօրյա անվտանգություն: Lotus նախագծում առկա է երեխաների համար նախատեսված ժամանակակից խաղահրապարակ, որն առանցքային կարևորություն ունի ընտանիքների համար՝ ժամանցի կազմակերպման համատեքստում։
Նախագիծը մեծ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի մաքրությանն ու կայունությանը: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ շենքում տեղադրվելու են թանկարժեք օդափոխության համակարգեր: Օդի մաքրման առաջադեմ համակարգերով շենքն ապահովում է մաքուր, առողջ կենսամիջավայր՝ պահպանելով իր նվիրվածությունը էկոլոգիապես մաքուր գործելակերպին:




























