Ապրիլի 3-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ տեղ-տեղ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +16+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+15, 

Լոռիում գիշերը՝  +3+6, ցերեկը՝ +15+19,

Տավուշում գիշերը՝  +6+9, ցերեկը՝ +20+24,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+23, 

Արմավիրում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +20+22, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  +4+7, ցերեկը՝ +19+23։