Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենայով Առոն Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտայով ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաները:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը:

Վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, եղել է սթափ, նա և ուղևորը եղել են ամրակապված, և դրա շնորհիվ է, որ նրանք ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել: