Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել մի երկրի հետ, որը ճակատագրի կամքով հայտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական առճակատման գծում, դադարում է հետևել ազգային շահերին և թույլ է տալիս Արևմուտքին վերածվել իրեն կործանարար աշխարհաքաղաքական սցենարների իրականացման գործիքի։ Այս մասին ապրիլի 2-ին Երևանում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է կառուցողական փոխգործակցության այն պատասխանատու ներկայացուցիչների հետ, որոնք ցանկանում են դեէսկալացիա և կայունացում եվրոպական մայրցամաքում և ամբողջ աշխարհում՝ հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության օրինական պահանջները»։

Կոպիրկինը հավելել է, որ ուկրաինական ճգնաժամը միջազգային հարթակում Ռուսաստանին քաղաքական և տնտեսական մեկուսացման համար օգտագործելու փորձերը կատարյալ ֆիասկո են ապրել:

«Համաշխարհային մեծամասնության պետությունները չեն հետևում կոլեկտիվ Արևմուտքի օրինակին և ամրապնդում են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Համաշխարհային հարավի և արևելքի ժողովուրդները հասկանում են, որ ինքնիշխան և ուժեղ Ռուսաստանը ամենակարևոր գործոնն է արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում»,- ընդգծել է դեսպանը: