2025 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը։

Ովքեր կարող են մասնակցել

Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատմանը կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։

Ինչպես է իրականացվում

Գնահատումն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի www.src.am պաշտոնական կայքէջի և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգի միջոցով: Կայքէջ մուտք գործելիս բացված պատուհանում՝ «Ցանկանու՞մ եք մասնակցել գոհունակության հարցմանը», կարող եք ընտրել «Այո» պատասխանը և լրացնել հարցաթերթը՝ գնահատելու ՊԵԿ գործունեությունը։

Որքան է լրացման տևողությունը

Հարցմանը մասնակցությունը կտևի ընդամենը 3-ից 4 րոպե:

Ձեր կարծիքը շատ կարևոր է

Հետադարձ կապի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա․

  • բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և իրականացվող վարչարարությունը
  • գնահատելու հարկային և մաքսային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվող ծանուցումների օգտակարությունը
  • գնահատելու ՊԵԿ աշխատակիցների պարտականությունների պատշաճ կատարումը կամ վարքագիծը
  • բացահայտելու կոռուպցիոն դրսևորումները
  • գնահատելու Կոմիտեում ընթացող բարեփոխումները

Մինչև երբ կարող եք մասնակցել

Կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումն իրականացվում է մինչև 2025 մայիսի 1-ը։