Հայաստանը պետք է լինի հավերժ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ըստ նրա՝ որպեսզի Հայաստանը հավերժ լինի տարածաշրջանում, Հայաստանը պետք է կարողանա համակեցության որևէ ֆորմուլա ձևավորել հարևանության շրջանակներում։

«Դրա համար խաղաղության գործընթացն այլընտրանք չունի։ Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ, պահպանելով ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, խաղաղություն հաստատենք մեր հարևանների հետ»,- ասաց նա:

Լրագրողը ՔՊ-ականից հետաքրքրվեց՝ պատգամավորը քանի՞ օր կգնար Կիրանցում ապրելու, նա արձագանքեց. «Կարող եմ Կիրանցում տարիներով ապրել, հետո՞»։

Լրագրողի ռեպլիկին՝ «կարող եք, բայց չեք գնա», նա պատասխանեց. «Ես նպատակներ չունեմ Երևանից տեղափոխվելու»։