«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հանդես է գալիս որպես Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների հովանավոր:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերության աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր համայնքներում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ եւ այլ տոնական միջոցառումներ:
Նշենք, որ ամանորյա միջոցառումները մեկներկեցին դեկտեմբերի 20-ին, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում վառեց մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տոնական միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր համայնքներում, իսկ դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին Երեւանի կենտրոնում կմեկնարկի հիմնական միջոցառումը, որը կշարունակվի մինչեւ հունվարի 1-ի ժամը 3:00-ը: Տոնական օրերին մայրաքաղաքի բնակիչներին սպասում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում մանկական միջոցառումներ, տոնական լուսավորություն, ինչպես նաեւ տարբեր երկրների ավանդույթներով զարդարված տոնածառների ցուցահանդես: Տոնական միջոցառումները կեզրափակվեն 2012 թ. հունվարի 13-ին:




























