Թող այլեւս ոչ ոք ժողովրդին չմեղադրի, քանի որ ժողովուրդը միշտ իր գործն է անում, խնդիրը ժողովուրդը չէ, այլ ընդդիմությունը։ Այս մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Նա նշեց, որ հասարակությունն արդեն երրորդ օրն է սպասում է ընդդիմության որոշմանը։
«Ես հույս ունեի, որ Գյումրիի ընտրություններում իշխանությունները կպարտվեն, և մենք կկարողանանք ազատագրել ամբողջ Հայաստանը։ Խոսքս անձի մասին չէ, այլ քաղաքական իշխանության։ Բնակչության մեծ մասն արթնացավ այն փաստից, որ նույնիսկ այսքան զիջումներից հետո իշխանությունները չկարողացան ապահովել իրենց խոստացած խաղաղությունը»,- հավելեց Խաչիկյանը։
Նա հույս հայտնեց, որ Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը կհաղթահարեն տարաձայնությունները և շատ ավելի կկարևորեն իրենց խոստումների կատարումը, որպեսզի Գյումրիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չհաղթի։
Քաղաքագետը տարակուսանք հայտնեց ընդդիմության գործողությունների վերաբերյալ. «Իմաստ չեմ տեսնում խորհրդարանը ռազբորկաների վայրի վերածելու մեջ»,- նշեց Խաչիկյանը։











