Իրկուտսկի մարզում կործանվել է Tu-22M3 ռազմավարական հրթիռակիրը, հայտնում է «Аргументы и факты»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«2025 թվականի ապրիլի 2-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս Ту-22М3 ինքնաթիռը վթարի է ենթարկվել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ չորս հոգուց բաղկացած անձնակազմին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել, սակայն մեկ օդաչու զոհվել է։
Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում: Նախարարությունից հայտնում են, որ վթարի վայրում ավերածություններ չեն եղել։
Ըստ Mash-ի թելեգրամյան ալիքի՝ ինքնաթիռը կործանվել է Ուսոլսկի շրջանում՝ Բուրետ գյուղի մոտակայքում։ Ականատեսները պատմել են, որ սկզբում պայթյուն են լսել, հետո ուժեղ բռնկում ու կրակ են տեսել։ Հաղորդվում է, որ ընկնելիս ինքնաթիռը հարվածել է էլեկտրահաղորդման գծին, ինչի հետևանքով մոտակա երկու գյուղերում էլեկտրաէներգիան անջատվել է։




























