Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի հետազոտական կենտրոնի շենքին, հայտնում է Газета.ру-ն՝ վկայակոչելով Սիրիա TV հեռուստաալիքին։
Սիրիական հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման ենթարկված հետազոտական կենտրոնը գտնվում է Բարզեհի շրջանում։
Մարտի 13-ին Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց Դամասկոսում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպության կենտրոնակայանի վրա հարձակման մասին։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչների՝ շտաբն օգտագործվել է Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները համակարգելու համար։
Մարտի 25-ին Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Սիրիայում երկու բազաներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին: Մարտի 22-ին իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել նաև Սիրիայում ռազմավարական օբյակտներին։
Փետրվարի 23-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ հրեական պետությունը թույլ չի տա Սիրիայի նոր իշխանությունների զինված ուժերի հայտնվել Դամասկոսի հարավում և պահանջում է Սիրիայի հարավի ամբողջական ապառազմականացում։



























