Ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Գ․-ի վարած «Mercedes», Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա․-ի վարած «Mitsubishi» և 41-ամյա Միհրան Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ երթևեկությունը ժամանակավորապես դարձել է միակողմանի երթևեկելի։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։



























