Հարավկորեական Samsung-ը Sony-ից գնում է LCD էկրանով հեռուստացույցների արտադրման համատեղ ձեռնարկության մասնաբաժինը: Գործարքը կազմել է 940 միլիոն դոլար:

Համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 7 տարի առաջ, երբ LCD էկրանով հեռուստացույցների պահանջարկը սկսեց կտրուկ աճել:

Sony-ին չի ունեցել LCD էկրանների սեփական արտադրություն, դրա համար էլ ճապոնացիները որոշել են ներկրել Samsung–ի գործարաններից, որից հետո սկսել են գնել հարավկորեական LCD էկրանով հեռուստացույցներ եւ այն վաճառել սեփական ապրանքանիշի ներքո:

Բայց այդ բիզնեսն այդպես էլ եկամտաբեր չի դարձել Sony-ի համար, եւ կորպորացիան որոշել է դադարեցնել այն, հաղորդում է «ՆՏՎ»-ն: Sony-ին շարունակելու է LCD էկրանով հեռուստացույցներ գնել Samsung–ից, բայց վաճառելով համատեղ ձեռնարկության մասնաբաժինը` կկարողանա տարեկան խնայել մոտ 640 միլիոն դոլար: