Մենք դեռևս տեսնում ենք մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորություն, ուստի մեր կուսակցությունը չի քննարկել ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ ՀՀԿ-ն փորձում է մինչեւ հաջորդ տարվա ընտրությունները իշխանափոխության թեմայի շուրջ կոնսոլիդացիա ապահովել։ Միևնույն ժամանակ, Աբրահամյանը մեղադրեց «որոշ ուժերի», որոնք նախընտրական թեման օգտագործում են ՀՀԿ-ի վրա հարձակումների համար՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ի նպատակը եղել և մնում է իշխանափոխությունը։
Պատգամավորը կարևորեց դրան հասնելը փողոցային պայքարի, այլ ոչ թե ընտրությունների և հետընտրական գործընթացների միջոցով, քանի որ գործող իշխանությունները վերարտադրության համար օգտագործում են վարչական և ֆինանսական լուրջ ռեսուրսներ, որոնք կարող են ուղղվել երկրի զարգացմանը։
«Սակայն դա չի նշանակում, որ մենք մասնակցելու ենք կամ չենք մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դեռ որոշում չկա»,- հավելեց նա։




























