ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 391.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.53 դրամ (աճել է 10.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.27 դրամ (աճել է 8.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.66 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-389.5 դրամով, վաճառվում է 392.5-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 422-427 դրամով, վաճառվում է 434-442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.39-4.59 դրամով, վաճառվում է 4.70-4.90 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393 դրամով:
Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 434 դրամով:
Ռուբլին գնվում է 4.53-4.55 դրամով, վաճառվում է 4.65 դրամով:





























