Խաղաղ համաձայնագրով Հայաստանին ուղղված Ադրբեջանի նոր պահանջներն անընդունելի են, չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը, գրում է Nouvelles d'Armenie en Ligne-ը։
«Ադրբեջանն այժմ պահանջում է վերանայել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը. «Այս նոր նախապայմանն անընդունելի է և ձգձգում է ստորագրումը», - Ֆրանսիայի Ազգային ժողովում լսումների ժամանակ ափսոսանք է հայտնել Ժան-Նոել Բարոն։
Ժան-Նոել Բարոն նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում դատվող Ղարաբաղից հայերի դատավարություններին։
«Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը, որի առաքելությունը նոր է այցելել տարածաշրջան, ուշադիր հետևում է բոլոր կամայական ձերբակալվածների իրավիճակին և կոչ է անում ազատ արձակել նրանց՝ որպես կարգավորման ընթացիկ գործընթացի մաս», - ասաց նա։
«Հարավային Կովկասը պետք է խաղաղության և բարգավաճման գոտի դառնա»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը կարող է կատարել իր դերը «սահմանների բացմանը և այս տարածաշրջանի բացմանը նպաստելու գործում՝ ի շահ տարածաշրջանի ժողովրդի»։
«Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունը և հարգել տարածքային ամբողջականությունը (...) այս խաղաղության պայմանագրի շրջանակներում, որն այժմ պետք է ստորագրվի երկու երկրների միջև», - ասել է նա։





























