Ամանորի տոնական օրերին Երեւանի բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով՝ Երեւանի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի աշխատանքի տեւողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել եւ  աշխատանքի ավարտը սահմանվել է 2012թ. հունվարի 1-ի ժամը 2:00 -ը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ

2012թ. հունվարի 1-ից մինչեւ 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24:00-ը:

2012թ. հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով:

Քաղաքապետի նույն կարգադրությամբ 2011թ. դեկտեմբերի 30-ի ժամը 1800-ից մինչեւ 2012թ. հունվարի 9-ի ժամը 900-ը՝ ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններում սահմանվել  է հերթապահություն: