Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի՝ Քասամ բրիգադների հայտարարության մեջ ասվում է, որ ստորաբաժանման հրամանատար Հասան Ֆարհատը մահացել է «Լիբանանի հարավում գտնվող Սիդոն քաղաքի իր բնակարանում՝ դստեր՝ Ջենանի և որդու՝ Համզայի հետ միասին», ով նույնպես եղել է Պաղեստինյան խմբավորման ռազմական թևի մաս։

Իսրայելական բանակը հաստատել է մահացու հարվածը Լիբանանի հարավում՝ ասելով, որ Ֆարհատը խմբավորման արևմտյան հրամանատարության ղեկավարն է երկրում և պատասխանատու է Իսրայելի դեմ «մի քանի դավադրությունների» համար:

Ավելի վաղ, Իսրայելը կարճաժամկետ զինադադարից հետո վերսկսել էր բոլոր տեսակի ռազմական գործողությունները ինչպես Լիբանանում, այնպես էլ Գազայի հատվածում։

Ամեն օր գրանցվում են մահվան դեպքեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ։