ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ իր հարաբերություններին։ Հարավային գազային միջանցն ընդհանուր շահերի վրա հիմնված հաջող երկկողմ գործընկերության հիմքն է, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը Բաքվում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Նրա խոսքով՝ «հավակնությունների մարմնավորում՝ Հարավային գազային միջանցքը ոչ միայն հնարավորություն է տալիս օգտագործել Ադրբեջանի հարուստ էներգետիկ ռեսուրսները՝ հանուն երկրի, այլ նաև ողջ տարածաշրջանի բարօրության»։

«Այսպիսով, Ադրբեջանն արդեն դարձել է տասնյակ երկրների հուսալի մատակարար: Ադրբեջանն, ինչպես և ԱՄՆ-ն, ունի հսկայական էներգետիկ ռեսուրսներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էներգիան անվանեց Ամերիկայի առավելությունների հիմքը և նրա անվտանգության բանալին: Մեր առաքելությունն է ստեղծել տնտեսական հնարավորություններ, բարելավել առողջապահությունն ու կրթությունը և բարելավել քաղաքացիների կյանքը երկրի էներգետիկ հարստության միջոցով»,- ասել է Ջեյքոբսը:

«Բնական գազը, որպես ընտրության վառելիք, արդեն իսկ կարևոր է էներգիայի համաշխարհային պահանջարկը բավարարելու համար։ Մի քանի օր առաջ ես այցելեցի Սանգաչալի տերմինալը։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանը երբեք չի մոռացել, որ բնական գազը ապագայում երկրի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի էներգիայի հիմնական աղբյուրն է։ Մեր երկիրը, ներառյալ ամերիկյան ընկերությունները, իսկապես հավատարիմ են գործընկեր լինելու՝ բացահայտելու և արագացնելու հնարավորությունները տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության համար ձեր երկրի և էներգետիկ ոլորտի համար», - ասաց նա: