Աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցի` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զարմացրել է բոլորին իր անսպասելի քայլով. նա Սուրբ Ծննդյան տոնը անցկացրել է մի երկրում` Վիետնամում, որտեղ պաշտոնապես արգելված է Facebook-ը: Նա այդ օրն անցկացրել է հայտնի Հալոնգում, որտեղ գտնվում են շուրջ 3 հազար լեռնային կղզիներ:
Հալոնգը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Լրատվամիջոցները նույնպես նշել են, որ դեկտեմբերի 25-ին Facebook-ի հիմնադիրը եղել է Սապա քաղաքի քոթեջներից մեկում, որը գտնվում է Չինաստանի հետ սահմանին` լեռնային տեղանքում:
Ինչպես նշում է Press Association-ը, կոմունիստական ժառանգություն ունեցող, սակայն տնտեսական աճի բարձր տեմպեր արձանագրող Վիետնամում գրաքննություն է գործում ինտերնետի նկատմամբ: Մասնավորապես, այդ երկրում արգելված է Facebook-ը եւ այլ սոցիալական ցանցերը:




























