Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մարտի 28-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունները դիտելիս նկատել են, որ երկու անձինք պոկում և գողանում են տեսախցիկը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 24 և 23 տարեկան երկու երիտասարդ:
Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը: Նա ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին: Հայտնաբերվել և Ստեփանավանի քննչական բաժին է ներկայացվել նաև 24-ամյա երիտասարդը: Նա նույնպես տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:



























