Ռուսաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության մեջ մի շարք վերադասավորումներ են եղել:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովը նշանակվել է փոխվարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Սուրկովի տեղը նախագահական աշխատակազմում զբաղեցնելու է կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը: Վոլոդինի տեղում նշանակվել է նրա տեղակալ եւ կառավարության արարողակարգի պետ Անտոն Վայնոն:

Իր հերթին նախագահի օգնական ջախան Պոլլիեւան հեռանում է Կրեմլից եւ կգլխավորի Պետդումայի աշխատակազմը:

Նշենք, որ նոր նշանակումներն ու վերադասավորումները սկսվեցին Պետդումայի ընտրություններից հետո: Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը դարձավ Պետդումայի նախագահ: Իսկ նախագահի աշխատակազմը ղեկավարելու է նախկին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Իսկ փոխվարչապետի պաշտոնում նշանակվել է ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:

Պետդումա է տեղափոխվել նաեւ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը: